31.03.2013|
14:19
Ես չգիտեմ հավատի ու քրիստոնեության ունիվերսալ բանաձև, բայց, իմ կարծիքով, հավատը դա մեր ներքին խիղճն է, մեր ներքին արգելակը ու ներելու կարողությունը, չվհատվելու ամենակարևոր հանգրվանը և սիրելու ամենաբարձր ներշնչանքը, ներելու պարտավորությունն ու ապաշխարելու կարողությունը: Քրիստոնյա լինելով էլ, ես չեմ պատկերացնում ինձ հայ առաքելական եկեղեցուց դուրս, ինչպես մարդ ասելով, չեմ կարող ինձ հայ չպատկերացնել: Ոչ այն պատճառով որ թունդ ազգայնական եմ, այլ որովհետև, ինչպես ծնողներս, ինչպես ազգությունս, այնպես էլ, իմ խորին համոզմամբ, Իմ եկեղեցին ես ժառանգել եմ, հետևաբար պետք է հոգուս մեջ կրեմ սիրով ու հպարտությամբ, քնքշանքով ու խոնարհումով: